▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները կապված չեն Փաշինյանի և Հայաստանի հետ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղում տեղի ունեցած Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները կապված չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի հետ, Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել Ղարաբաղում «անօրինական ավազակախմբերի» դեմ, հաղորդում է Anadolu-ն։ 

Էրդողանը նաև փորձել է արդարացնել Ադրբեջանի ագրեսիան՝ հայտարարելով, թե Ղարաբաղում «անջատողականները շարունակել են սադրանքները, ինչը ստիպել է Բաքվին միջոցներ կիրառել»:

Թուրքիայի նախագահը կարևոր է համարել այն փաստը, որ Փաշինյանն Անկարայում մասնակցել է իր երդմնակալության արարողությանը։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more