▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանի մասով կարող է աննախադեպ որոշում կայացվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում խոսակցություններ կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը նեղացած է քաղաքական իշխանություններից, քանի որ իր դատավոր որդուն՝ Դավիթ Արղամանյանին ազատեցին դատական համակարգից, ուստի նա Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասով անկանխատեսելի որոշում կկայացնի:

Մասնավորապես, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, չի բացառվում, որ նա բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ տնային կալանքի տանի կամ էլ գրավ կիրառի Լևոն Քոչարյանի նկատմամբ:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն կիրառելով բերման էին ենթարկել, ապա նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից էլ՝ ձերբակալել: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել: Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին 1 ամսով կալանավորվել է եւ նրա պաշտպաները դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան եւ գործը մակագրվել է իշխանությունների սրտով որոշում կայացրած դատավոր Մհեր Արղամանյանին:

Նշենք, որ Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ նշանակեցին բոլորին հայտնի կալանք տվող դատարանի դատավոր, ինչից հետո վերոնշյալ դատարանը լուծարվեց, իսկ դատավորները հեռացվեցին համակարգից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more