▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց. Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել:

«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով՝ բերման էին ենթարկել: Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա, իհարկե, իրավական բեսպրիդել է: Լևոն Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը»:

Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։ 

Լևոն Քոչարյանն այսօր դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more