▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մնացականյանին ստիպել են ասել՝ «Արցախը Ադրբեջան է». հրաժարվել է

Շարունակվում են լուրերն այն մասին, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են: Ըստ այդ լուրերի, նրան ստիպել են ասել` «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել, այս մասին գրում է «Իրավունք»-ը: Նշվում է, որ Մնացականյանի հարազատներին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, կտրականապես հերքել են այդ լուրերը, մանրամասնելով, որ նշված արտահայտությունը նրան ստիպել են ասել Հակարիի կամրջի վրա` ասելով, որ եթե տեսախցիկների առաջ այդ արտահայտություննը անի, կապահովվի նրա անկաշկանդ անցումը Հայաստան: Մնացականյանը, սակայն, հրաժարվել է, սկսվել է քաշքշոց, ու հենց այդտեղ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է:

Նրան միանգամից տեղափոխել են բուժկետ, ապա Բաքվի հիվանդանոց` ստենդավորման:

Աղբյուրները անդրադարձել են նաև հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ գերեվարված անձանց, Մնացականյանի լուսանկարը Բաքվից չհանրայնացվեց. «Մեր ունեցած տեղեկություններով, Մնացականյանի առողջական վիճակին զուգահեռ, Հակարի կամրջում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում նրա վրա բռնության հետքեր են եղել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր ադրբեջանական կողմին հանրայնացնել:

Հարազատների հետ զրույցում Մնացականյանը սակավախոս է եղել, ասել է, որ լավ է, խնդրել է ուղարկել անհրաժեշտ դեղորայք: Եվ հատուկ խնդրել, որ ինչքան Հայաստանում քիչ խոսեն իր մասին, այնքան լավ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more