|
ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի թելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածվել, որում ասված է․ «Մեկ անգամ ևս հայտարարում եմ բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամից չեն հասկանում։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցությյան, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ Դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։ Նախընտրական բոլոր հարցերով մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։ Ինչ վերաբերվում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա պարոն Բաղդասարյանի տիրույթում է, և ես իրեն անվերապահորեն վստահում եմ: ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում եմ օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար, քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել հանագումարին դաշինքով գնալու, նախընտրական ցուցակի և այլ լրացուցիչ հարցեր»։ Դիտեք նաև՝ |
«Լևոն Բաղդասարյանն ընտրությունների ժամանակ կլինի ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը». Վարդան Ղուկասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


