▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանի կնոջ հիմնադրամում հայտնի մարդիկ են

Միջազգային ասպարեզում հայտնի հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին, հիմնել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը։  Հիմնադրամի կարգախոսն է` «Հասարակության կողմից՝ հասարակության համար»։

Վերջինս  հիմնադրամի խորհրդի անդամների հետ ներկայացրեց, թե ինչով է զբաղվելու կառույցը։ Ինչպես նաև Արիաննեն հայտնեց, որ  աշխատելու են դրսից Հայաստան հրավիրել մասնագետների՝ թրեյնինգների համար: Ինչպես նաև նշեց, որ լրագրողների համար վերապատրաստումներ են իրականացնելու, և որ մեծ է ցանկությունը խոսել կանանց ներգրավածության ու խնդիրների մասին:

«Մենք ունենք երկու խնդիր. քաղաքացիական ներգրավվածություն և կրթություն։ Ինչպես կարող է հասարակությունը մասնակցություն ունենալ երկրի համար կարևոր խնդիրների լուծման գործում, եթե չունի ճշգրիտ տեղեկատվություն։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ խնդրին:

Հիմնադրամի տնօրենն է հաղորդավար Գոհար Հայրապետյանը, խորհրդի անդամներն են թարգմանիչ Արտաշես Էմինը, լրագրող-մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more