▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրթվելը զգեստ չէ, որ նորաձև լինի»․ Օգտատերերը պատասխանել են ոչ անհայտ տնօրենին

Նախկիններից անդադար  բողոքող քպ-ականները շարունակում են նախկինների ավանդույթները․ մասավորապես դպրոցների տնօրեններից ոմանք լծված են իշխաննությունների քարոզին՝ թերևս ՝ ոչ միայն իրական, այլ նաև վիրտուալ կյանքում։ 

Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դրպոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ֆեյսբուքյան խմբերում, որտեղ ընդգրկված են մանկավարժներ, իշխանահաճո գրառումներ է կատարում, դրանց ավելացնելով հատկապես Աննա Հակոբյանի «հորինած»՝ «կրթելը նորաձև  է»  հեշթեգը։

Մանկավարժների ֆեյսբուքյան խմբում վերջին գրառումներից մեկը՝ նույն՝ «կրթելը նորաձև  է»  հեշթեգով,  Ռուզաննա Երեմյանը  հեռացրել է այն բանից հետո, երբ օգտատերը նրան բացատրել են, որ «Կրթվելը զգեստ չէ, որ նորաձև լինի։ Անհեթեթ կարգախոս է, դարերի մտավոր ու մշակութային ժառանգություն ունեցող ազգի համար կրթվելը չի կարող նորաձև ու թավշյա լինել»։

Հիշեցնենք, որ Ռուզաննա Երեմյանը  նախընտրական քարոզարշավների ընթացքում,  միկրոֆոնը ձեռքին,  «դիֆերամբներ են ձոնում»  Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more