▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրոնափոխությունն էլ չփրկեց

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում դատարան հայց է ներկայացվել՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից եւ նրա եղբայր Նաիրի Սահակյանից, հօգուտ ՀՀ-ի, 4 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ բռնագանձելու մասին: Սարգիս Սահակյանը պաշտոնավարել է 2009-2016 թթ․, նա այդ շրջանում իսկական ահուսարսափ էր մարզի բնակչության համար: Բոլոր տենդերները շահում էր նրանց ընտանեկան «Ես եւ նա» ՍՊԸ-ն։

Սահակյանը, ով սրտի վիրահատություն է տարել, երեկ մեզ ասաց, որ խոսքը ոչ թե 1 միլիարդից ավելի գումարի մասին է, այլ՝ 40 մլն դրամի․ «Իրենց ենթադրյալ կասկածով ես 40 միլիոն պիտի վճարեմ, որովհետեւ իբր գույքերիս ծագումն անօրինական է, ասում են` որտեղի՞ց քեզ էդ գումարը, որ էդ առել ես։ Բայց ես չեմ ընդունում, ես էդ գումարից հարյուր անգամ ավել փող եմ էս պետությանը, բանակին տվել, ժողովրդին, աշխատատեղեր ստեղծել։ Ես ապացուցելու եմ, որ իրենք ճիշտ չեն»:

Իսկ որտեղի՞ց այդքան գումար եւ անշարժ գույք, չէ՞ որ ընդամենը մարզպետ եք եղել։ «Ուրեմն ես ունեմ ընդամենը մի պապական տուն Արագածոտնում ու մի տուն՝ Երրորդ մասում, 9 հարկանի շենքի 6-րդ հարկում, Հայաստանում ինչքա՜ն մարդ կա, որ բազմաբնակարան շենքերում տուն ունի»։

Բայց Դուք ՔՊ-ական իշխանությունների հետ կարծես լավ էիք` ՏԻՄ ընտրություններին էլ աջակցում էիք, ինչո՞ւ եք հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ «Իհարկե, լավ եմ, բայց ի՞նչ են անում որ․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more