|
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանը, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ: Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ-ին, 53-ամյա Պարույր Գ-ին, 39-ամյա Արթուր Գ-ին, 37-ամյա Հայկ Խ-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս-ին, 34-ամյա Արտյոմ Մ-ին, 54-ամյա Գևորգ Հ-ին, 47-ամյա Արթուր Կ-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս-ին: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր-ի 297 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Վ. Ավդիանին ու Ա. Մկրտչյանն «օրենքով գող» են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ: |
Կրակոցներ՝ Երևանում․ բերման է ենթարկվել «Արսեն Երևանսկին»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


