▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Ա. Դանիելյանի և նրան անծանոթ մի քանի անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Դանիելյանը իր տան 2-րդ հարկի պատուհանից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարևանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենաի անվադողը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ և 1 հատ գնդակ։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Դանիելյանը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել են ապրանքագիտական, դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more