|
Ապրիլի 4-ին կրակոցներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:35-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտ բնակիչներից 34-ամյա Սամվել Հ-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա-ն։ Կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սամվել Հ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։ |
Կրակոցներ դպրոցի մոտ՝ ճանապարհն իրար չզիջելու համար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


