▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

Օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ.-ին, 30-ամյա Սարգիս Գ.-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս.-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա.-ին, 18-ամյա Դավիթ Մ.-ին, 21-ամյա Ալբերտ Ս.-ին, 22-ամյա Գևորգ Ա.-ին, 18-ամյա Դավիթ Դ.-ին, 33-ամյա Սարգիս Պ.-ին և 28-ամյա Տիգրան Բ.-ին։

Այս մասին գրում է Shamshyan.com-ըՏիգրան Բ.-ն իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ.-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։


 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more