▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ հիվանդանոց է տեղափոխվել 21 տարեկան տղա

Թարմացում․ ՆԳՆ-ից պարզաբանում են տարածել Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի կապակցությամբ.

«Այսօր, ժամը 16։56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»։

***

Կրակոց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 21 տարեկան մի տղա. տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

«Նախնական տվյալով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` հղում անելով ՆԳՆ–ին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more