▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում 173 խոզ է սատկել. պատճառը դեռ անհայտ է

Այսօր ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։

Ըստ նրա՝ խոզերը համատարած սատկում են, իսկ պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։
«Մեդիահաբ»-ին Կոտայքի մարզպետարանից ասացին, որ տեղյակ են կատարված դեպքից։ Նշեցին՝ պարզվել է, որ այն տեղի է ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում և այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Կառույցից էլ տեղեկացրել են՝ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։
Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանն էլ նշել է, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն այս պահին հայտնի է, որ երկու ֆերմեր է տուժել․ մեկն Արարատ Դանիելյանն է, ում տնտեսությունից անկել է 137 խոզ, իսկ մյուսը՝ Վարուժան Ներսիսյանը, վերջինիս տնտեսությունից անկել է 36 խոզ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմինն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կատարում է՝ կասեցնելու համար վարակի տարածումը, իսկ համայնքապետարանը հատկացրել է հատուկ տեղ՝ սատկած անասունների համար»,- ասաց Կամարիսի վարչական ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more