▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում 17-ամյա տղան ինքնասպան է եղել

Փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այս մասին հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի պատշգամբի տակ գտնվող նկուղային հարկի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ս. Վ-ի դին՝ առաստաղից գոտու միջոցով կախված վիճակում։ 

Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին հայտնաբերել է քեռին։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more