▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում ձգումներ կատարելու ձողի վրա հայտնաբերվել է 14-ամյա տղայի կախված դին

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

http://asekose.am/filemanager/uploads/inqnaspanutyn.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։

Ժամը 12։15-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են երեխայի կախված դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․Պ․-ի դին։ 

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more