▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները։ Խոսելով հարկային  ոլորտից, նա նշել է, որ  նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: 

«Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի,  ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը: Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու »,- ասել է նա։ 

Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ  2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի),  և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի մամուլի ասուլիսն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի: Այս մասին 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում ՝մարզային այցերով: ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել: Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն:

«Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տրանսֆերտները հարկվելու են՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:

***

«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել, և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ դրամով»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Անդրադառնալով ներքին տնտեսությունից և ներմուծումներից կատարված հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահը նշեց․ «Հարկային մարմինների հավագաքրումից 11 % աճ կա, մաքսային հավաքագրումների՝ ներմուծումների մասում անկումներ ունենք։ Ինչո՞ւ, որովհետև բնական երկու գործոն կա՝ պայմանավորված ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման նվազմամբ»։

Հակոբյանի գնահատմամբ՝ ներմուծման մասով թերհավաքագրումները ժամանակավոր երևույթ են և 2025 թվականին դրանց դերն էապես կնվազի։

«2024 թվականին հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more