▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում Սերժ Սարգսյանին` մի կողմ թողնել հավատարմության երդումը Պուտինին և չվախենալ ԱՄՆ-ից

Դիվանագիտական դաշտում Հայաստանի ձեռքին հզոր զենք է հայտնվել՝ շնորհիվ մեր բանակի ահռելի ձեռքբերումների: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ոչ թե պետք է քննարկվեն Մադրիդյան սկզբունքները կամ էլի նման բաներ, այլ պիտի հստակորեն դրվի հրադադարի հաստատման խնդիրը: Հենց սա էլ կլինի մեր դիվանագիտական առաջին ձեռքբերումը՝ բոլոր պարտությունների խորապատկերին, որոնց պատճառով էլ Ադրբեջանը սկսեց ահաբեկչական պատերազմը:
Մնում է, որ ՀՀ նախագահը այլևս փոխզիջումների չգնա, չտապալի մեր ձեռքբերումները, իր ոչ կառուցողական քայլերով չնպաստի Ադրբեջանի նկրտումներին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ցանկություններին:

Չեմ ուզում շատ խորանալ ստեղծված իրավիճակի մեջ և հայտարարել, թե բացի Ռուսաստանից ու ԱՄՆ-ից, էլ ու՞մ էր ձեռնտու այս ամենը, էլ ո՞վ կարող էր շահագրգռված լինել այս ամենում: Պարզապես կոչ եմ անում իմ երկրի նախագահին՝ մի կողմ թողնել հավատարմության երդումը Պուտինին, չվախենալ ԱՄՆ-ից, մոռանալ Աղդամի մասին իր դատողություններն ու մտածել միայն մի բանի մասին. եթե բանակցությունները վերադառնան հրադադարի պահպանման խնդիրներին, ապա մոտ կլինի Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը:Ուրեմն, մեր ճակատագիրը մեր նախագահի ձեռքերում է...Աստված նրան խոհեմություն տա:

Իսկ Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո պետք է մտածել Էդիկ Նալբանդյանի պաշտոնանկության մասին: Մեր զինվորները, բանակը, Սեյրան Օհանյանը պարտավոր չեն նրա ձախողումների ու դիվանագիտական տգիտության թիրախը դառնալ...

Լևոն Մութաֆյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more