▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ լավագույն ընկերը համասեռամոլ տղամարդն է

Հոգեբանական նոր ուսումնասիրությունն ապացուցել է այն, ինչի մասին վաղուց էր խոսվում. համասեռամոլ տղամարդն ու ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կինը կարող են լավագույն ընկերներ դառնալ: Նման հարաբերություններն առավելագույն վստահելի են: Գիտնականների կարծիքով` կնոջ համար հաճելի է շփվել հակառակ սեռի ներկայացուցչի հետ առանց բարդույթների, ընդ որում` խուսափելով ինտիմ հարաբերություններից: Իրենց հիպոթեզն ապացուցելու համար Տեքսասի համալսարանի փորձագետներն ուսումնասիրություն անցկացրել 88 կանանց և 58 համասեռամոլ տղամարդկանց շրջանում: Կանանց նկարագրել են մի իրավիճակ և առաջարկել, թե այս պարագայում նրանք ում կվստահեին` կնոջը, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդուն, թե համասեռամոլ տղամարդուն: Կանանց մեծամասնությունն ընտրել է նույնասեռական տղամարդուն:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more