▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ ինքնասպանությունից հետո հայտնի բլոգերը մանրամասներ է հայտնել

Տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան առեղծվածային դեպքի արդյունքում գտել են ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի դին:

Բլոգերի կինն ինքնասպան է եղել, իսկ պատճառը`ամիսներ առաջ երիտասարդ դստեր մահն էր:

Եվ ահա կնոջ մահից հետո բլոգերը հանդես է եկել գրառմամբ`այդպիսով ևս մեկ անգամ հաստատելով վերոնշյալը.

«Նրանք այլևս չկան… Սա նրա վերջին լուսանկարն է։ Ինը ամիս կանչել է դստերը, իսկ երեկ գնաց նրա մոտ միայնակ։»:

Մեկ այլ գրառմամբ հետևյալն է ասել.

«Մենք որբացանք
Մենք այլևս Յանա չունենք:

Նա չէր կարող ապրել առանց դստեր:
Չապրեց։

Կներեք ձեզ նման լուր հայտնելու համար։ Բայց ձեզանից շատերը ճանաչում են նրան, շատերդ սիրում են նրան…

Ներողություն»։

Թարմացված․ Երևանում բնակվող ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինը՝ Յանա Զելինսկայան, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել՝ լոգասենյակում կախվելու միջոցով։ Հիշեցնենք, որ երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանա Զելինսկայան է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ մի քանի ամիս առաջ Ռոմանովի ու Զելինսկայայի 26-ամյա դուստր Սոֆյան մահացել էր անորեկսիայից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ ինքնասպանություն գործելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, այդ առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները»,- նշել է Աբրահամյանը։
Նա տեղեկացրել է, որ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հարցին ի պատասխան, թե նախնական տվյալներով, ինչ եղանակով է կատարվել ենթադրյալ ինքնասպանությունը, զրուցակիցը նշել է․ «Նախնական տվյալներով՝ բաղնիքում կախվելու միջոցով»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more