▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կլինի՞ չգաք Չարենցավան․ չարենցավանցիներն ասում են՝ թող չգա ու չպղծի եկեղեցին»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կլինի՞ չգաք Չարենցավան․ Չարենցավանի շատ բնակիչները ասում են՝ Փաշինյանը թող չգա Չարենցավան և չպղծի եկեղեցին՝ իր ներկայությամբ և իր պատարագով»։ Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով լրագրողի փոխանցած այս հորդորին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ամենայն հարգանքով, ՀՀ ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն ՀՀ տարածքում որևէ մեկը չի կարող ասել, թե նա ուր գնա, ուր չգնա։ Յուրաքանչյուրը կարող է ունենալ և հայտնել իր կարծիքը։ Դուք հիշում եք, որ նման փորձեր եղան, իսկ թե ինչ եղավ հետո, կարծում եմ, բոլորդ տեղյակ եք․․․ Եվ երկրորդ՝ բացարձակապես չեմ կարող համաձայնել, թե շատերը կամ մեծամասնությունն այդ կարծիքն ունեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more