▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը ոստիկանությունում հայտնել է՝ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները

Դեկտեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 22-ամյա Դ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ից մինչև 21։30-ը Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան ընթանալիս գնացքի վագոնում նստարանին նստած 30-40 տարեկան անհայտ անձը ոտքով դիպել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերը նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more