|
Փետրվարի 2-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Երևանի բնակիչ 56-ամյա Փառանձեմ Զ-ն և հայտնել, որ «Զեյթունի» գերեզմանատանը՝ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում, այլ անձ է հուղարկավորված։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուղարկավորված անձը հանդիսանում է Փառանձեմ Զ-ի ամուսնու քրոջ ամուսինը՝ Լևոն Ղ-ն, իսկ քույրը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աիդա Ա-ն իրեն առանց տեղյակ պահելու է կազմակերպել նշված հուղարկավորությունը։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ |
Կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


