▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին ազատամարտիկը փոխոստիկանապետին «չաթլախ» անվանեց ու «աձին-աձին» ժամադրեց

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Եռաբլուրում ազատամարտիկները հավաք են անցկացրել: Նրանցից`  «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտարարել էր,որ  որ «շան թուլի պես կկտրի» ազատամարտիկներին սպառնացողների ականջները:

Իսկ կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն իր ելույթում հայտարարեց`«ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ես ներում, բեկում, հայցում...դրանք չեմ ճանաչում, էս միլիցեքի գնալու-խոսալու, հայ ` սրան բռնեք, հայ` նրան բռնեք, էդ էլ ինձ չի հետաքրքրում, ես ասում եմ` սրանից հետո մի հատ անմեղ մարդու վրա ձեռք բարձրացրեցիք, տասը ստանալու եք, էն էլ ինչ ձևի` մռմռցնելով,աղը վրեն լցնելով»: Իր ելույթը կին ազատամարտիկը ավարտեց ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին  «չաթլախ» անվանելով ու  «աձին-աձին» ժամադրելով`  «արի` ժամ ասա, օր ասա, տեղ ասա, առանց միլիցայության արի հետս կանգնի...»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more