▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կգտնվեն նրանք, որ կհարվածեն թիկունքից, երբ ծնկաչոք աղոթում ես». Հրաչուհի Ութմազյան

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն իր սոցիալական էջերում նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Այս նկարները արել եմ ուղիղ 2 ամիս առաջ... Հետո իմացա, որ ամենամութ պահերին լույսն ավելի վառ է լինում, ամենածանր օրերում կարող ես քեզ աշխարհի երջանիկը զգալ... Իմացա, որ օտարը կարող է մեկ էլ ու հարազատ դառնալ, իսկ հարազատ թվացողը` դառնալ անծանոթ... Իմացա, որ կգտնվեն անգամ նրանք, որ կհարվածեն թիկունքից, երբ ծնկաչոք աղոթում ես... Լավ լինեք...

Համոզվեցի`իմոնք իմն են ու չի քննարկվում... Անկախ հեռավորությունից...

Ես վերահաստատեցի ինքս ինձ համար ևս մեկ անգամ, որ կյանքում ամեն ինչի համար շնորհակալ լինելը Աստծո ամենամեծ պարգևին է արժանացնում, որ ամեն մի օրվա մեջ պիտի ապրես առավելագույնը ու գոնե փորձես լինել քո լավագույն տեսակը և քո, և կողքիններիդ, և պարզապես կյանքիդ անցորդների համար...

Ու մի բան էլ իմացա.... Ես ոչ մի բանով չտարբերվող բոլորից տարբեր մի աղջիկ եմ...»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more