▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է աշակերտ ծեծող փոխտնօրենի՞ն

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Գորիսի Յուրի Բախշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում: «Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն` դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մի «լավ» ծեծ է տվել աշակերտներից մեկին, ով փորձել է ծիծաղել վերջինիս կակազելու վրա։

Այն, որ երեխան իրեն պահել է շատ վատ, չի քննարկվում, բայց որ հասուն տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին, ու դա մարսել է, այ դա աններելի է։ Ասում են՝ ողջ գիշեր Գորիսում տիրել է չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Գործը հասել է անգամ ոստիկաններին։ Հետաքրքիրն այն է, որ այս մասին կոկիկ լռություն են պահպանում բոլորը` մամուլ, Մարդու իրավունքների պաշտպանը, անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները եւ այլն։

Իրարանցումն ավարտվել է հաջորդ օրը։ Իսկ հերոսին` «ուժեղ տղամարդուն», Ուսուցչի տոնի կապակցությամբ շքանշան է հանձնվել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ինչ է ստացվում, ով ծեծում է` պարգեւատրվում է, ով լռում է` խրախուսվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` այս պահին իրավիճակը հանգիստ է, ոչ ոք չի բողոքում, ոչ ոք չի նեղացել, իսկ Սերգեյ Ավանեսյանը վայելում է շքանշանը։ Ո՞վ է մեղավոր ստեղծված լռության համար, դատեք ինքներդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more