▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԿԳՄՍՆ-ն ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանը»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրով»։ Կցվում են նաև բոլոր մանրամասները, թե ինչպես և ուր պետք է դիմել՝ թուրքերի հետ առցանց հանդիպում-հարցազրույցների համար։
Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Թերևս, միայն այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու մեծապես հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։
Կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more