▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳՄՍ նախարարը հանցագործությու՞ն է կոծկում

Ժաննա Անդրեասյանը հանցագործությու՞ն է կոծկում

Լոս Անջելեսի քրեական դատարանը պետք է առանձին նիստով քննարկեր բացահայտած այն անճշտությունը, որի 

հույսով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փորձել էր կեղծելով թաքցնել իր՝ հանցագործության համար դատված լինելու փաստը:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2017թ.-ին դատապարտվել և բանտ է նստել ԱՄՆ-ում  հագուստի  խանութից  գողություն  կատարելու պատճառով:

Սակայն Գալոյանը գրավոր տեքստով ստել էր (պաշտոնեական կեղծիք), թե իբր դա ինքը չէ, որովհետև դատարանի 

կայքում իր ծննդյան ամսաթվով Դիանա Գալոյանի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Եվ այսպես, փետրվարի 7-ին  Լոս  Անջելեսի  դատարանը  հատուկ  նիստ  է  հրավիրել  և  վերացրել  Դիանա  Գալոյանի  ծննդյան ամսաթվի անճշտությունը՝ 1980թ.-ի  ապրիլ  ամիսը  ճշգրտելով  հունվար ,  ինչպես  կարելի  է  տեսնել լուսանկարում:

Այժմ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունից, կարող է զանգահարել Լոս Անջելեսի դատարանի մենեջերի աշխատանքային հեռախոսահամարին (+18189896816) և 1 րոպեում ճշտել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գող լինելու հանգամանքը: 

Ի դեպ, դատարանի մենեջերը՝ Սիրանուշ Սահակյանը, ազգությամբ հայ է, այնպես որ կարելի է  հարցերն ուղղել նաև հայերեն:

Մինչդեռ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն 3-րդ  ամիսն  է ՝  իր  ասելով  իբր  պատասխանի  է  սպասում ԱՄՆ-ից և դեռ չի ստացել, ինչն առերևույթ հանցագործության մասին է հուշում:

ԿԳՄՍ նախարարը փաստորեն մինչև այժմ կոծկում է ՀՊՏՀ ռեկտորի հանցագործության հանգամանքը՝ մեղքը գցելով ԱՄՆ-ի  պետական  կառույցների  դանդաղ  աշխատանքի  և  պատասխանը  ուշացնելու  վրա :  Եվ  սա  այն  դեպքում, երբ ԱՄՆ-ում քրեական գործերի արձանագրությունները բաց հրապարակային են՝ հասանելի բոլորի համար:

Պատրաստ ենք ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը կամ կարծիքը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more