Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք:
Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ իրացվում է ֆրանսիական արտադրության «Հենեսի» տեսակի կոնյակ, որն ակցիզվորված է Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզներով: Տվյալներն իրացնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ մարտի 16-ին Արտաշատ քաղաքից ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել Աշոտ Բադալյանը: Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ նա իր ընկեր Շահեն Շահենյանի հետ իրացրել է կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակների 83 շիշ «Հենեսի» կոնյակ: Բացի այդ, Բադալյանը բացատրություն է տվել, որ հայտնաբերված կոնյակները իրացման նպատակով ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունից:
Պարզվել է նաև, որ իրենց անօրինական գործունեությունը քողարկելու համար Բադալյանն ու Շահենյանը ստեղծել էին սահմանափակ պատասխանատվությամբ մի քանի ընկերություն: Կեղծ ու անակցիզ կոնյակներն առգրավվել են, հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Շահեն Շահենյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կեղծ և առանց ակցիզի «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


