Էրեբունու հիվանդանոցում եմ եղել ժամը 19-21-ը: Հեռվից նկատեցի զինվորական հագուստներով մարդկանց, նրանց մեջ էր նաև մի կին կապիտան, ափսոս անունը չիմացա, բայց որքան հասկացա նրանք այնտեղ էին վիրավոր զինվորների ծնողների համար հոգեբանական ծառայութուն կազմակերպելու նպատակով: Անչափ ողջունելի նախաձեռնություն է:
Եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Օհանյանը, ով զինվորներին այցելելուց հետո մոտեցավ ծնողներին և հատկապես Ռուբենի մայրիկին: Խոսեցին շա՜տ երկար,ես հեռվում էի և չլսեցի խոսակցությունը, բայց նկատեցի, թե ինչպես միասին հուզվեցին, իրար գրկեցին: Վստահ եմ, որ Ռուբենի մայրը՝ Անահիտը մի փոքր խաղաղվեց, թիկունքն ավելի ամուր զգաց, երբ լսեց տիկին Ռուզաննայի ջերմ խոսքերն ու հետևյալ նախադասությունը.<հնարավորն անելու ենք>: Այնտեղ միայն Անահիտը չէր, հավաքված բոլոր ծնողների հետ եղավ անմիջական ու անկաշկանդ զրույց, որը երկուստեք շատ կարևոր էր ու սփոփող:
Կեցցե՛ք, Ռուզաննա Օհանյան ջան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


