▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կախիչ-դուշ» շոուից վախեցած՝ նախարարը «փուռն է տվել» ենթականերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «կախիչ-դուշ» շոուից հետո, իրեն ապահովագրելու համար, գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով  անցած տարեվերջին բացված Մարտունու հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել։

Տեղեկացանք, որ կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ թեժ քննարկում է տեղի ունեցել, որի հետեւանքով ազատվել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանը։ Նախարար Ավանեսյանը նրանց «վզով» է գցել Մարտունու հիվանդանոցի թերացումները։ Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ փոխնախարարներին նշանակում եւ ազատում է կառավարության ղեկավարը։ Ըստ ամենայնի, Նազարյանի ազատման հրամանը կլինի շաբաթներ անց, քանի որ, մեր տեղեկություններով, մինչեւ ազատման դիմում գրելը նա ամենամյա արձակուրդի դիմում է ներկայացրել՝ մինչեւ փետրվարի կեսերը, ապա երկրորդ՝ ազատման դիմումն է հասցեագրել նախարարին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more