▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթոլիկ աշխարհն արդեն նոր Պապ ունի. հուսանք` բարեփոխումների ալիքը կհասնի նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցի...

Րոպեներ առաջ Վատիկանում կոնկլավն ընտրել է Հռոմի նոր՝ 266-րդ Պապին: Սիքստինյան կապելլայի տանիքից սպիտակ ծուխ է բարձրանում...

Նշենք, որ Վատիկանի Սիքստինյան կապելլայում հավաքվել է 115 կարդինալ, որ ներկայացնում է շուրջ 1.2 մլրդ կաթոլիկների: Պապի ընտրություններն, ըստ կարգի, ընթանում էին արտաքին աշխարհից լիովին մեկուսացած պայմաններում:

Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար ձայների երկու երրորդը, այս անգամ` 77 կարդինալի ձայն:

Բացարձակ առաջատար չկար, մամուլը ֆավորիտ էր համարում երեք կարդինալի՝ իտալացի կարդինալ Անջելո Սկոլին, բրազիլացի Ադիլո Շերերին և կանադացի Մարկ Ուելլեին:

Հիշեցնենք, որ նախորդ Պապը՝ Բենեդիկտոս 16-րդը, հրաժարվել է կաթոլիկ եկեղեցու հովվապետությունից անցյալ ամիս՝ նշելով, որ արդեն տարեց է, և ուժերն այլևս չեն բավարարում: Ուրեմն, արդեն նոր Պապ կա: Ու շնորհավորում ենք ողջ կաթոլիկ աշխարհին: Հուսանք, որ բարեփոխումների ալիքը կհասնի նաև 
Հայաստանյայց Առաքելական եկեղեցի...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more