▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կասկադի մերկ արձանները այլասերվածություն են»

Արմեն Հարեյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

«Կասկադի մերկ արձանները Քրիստոնեական տեսանկյունից այլասերվածություն են։ Ոչ մի նորմալ մարդ չի ուզենա իր հարազատ կնոջը տեսնել բոլորի առաջ մերկ պառկած` կամ էլ ոչ մի նորմալ երկրում մարտնչող մերկ ու որկրամոլ չէ։ Այս կեղծ արժեքները հրամցրել են հայ մարդկանց, որպես արվեստի գլուխգործոցներ, ու նույնը արվել է գրականության, կերպարվեստի ու երաժշտության բնագավառում։ Եվ հեռուստատեսությամբ։

Իսկ մարդիկ սա ընդունել են, որովհետև հեռացել են Քրիստոս Աստծուց։ Խնդրում եմ, հիշեք Դատավորաց գրքի (5։8) խոսքը թէ ինչու են պատերազմներ գալիս ազգերի վրա։ «Նոր աստվածներ ընտրեցին, իսկույն պատերազմ եղավ նրանց դռներին»։ ֊ Խնդրում եմ, խոսեք մարդկանց այս մասին ու կիսեք ձեր էջերին։ Աղոթեք, որ այս խայտառակությունները հեռացվեն հասարակական վայերից։ Ու մի գուցե սա հասնի Քրիստոնյա պատկան մարմիններին ովքեր որոշում կայացնեն հեռացնել այս արձանները։ Մեղքն ու այլասերվածությունը պատերազմ են բերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more