▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասե՞ք ինչով եմ աղանդավոր, որ այցելում եմ Ռեմա եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն են կարդում. Լիլի Էլբակյան

Կրոնը կարող է լինել պետական, բայց հավատքը՝ ոչ: Ու՞մ ինչ գործն է, թե ես ոնց եմ հավատում, բա ինչի՞ ուրիշ մարդկանց մեղսավոր գործերի մասին չեք գրում: Աղանդ բառը նշանակում է ճշմարտությունից շեղված, իսկ ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ շեղվել ճշմարտությունից, հակառակը՝ ես միշտ փնտրել եմ ճշմարիտ հավատքը, ճշմարիտ խոսքը և ճշմարիտ Աստծուն: Ես հավատում եմ երրորդությանը, այցելում եմ առաքելական եկեղեցի, հարգում և պատվում եմ իմ պետական կրոնը, բայց Աստծուն հավատում և պաշտում եմ իմ ձևով: Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ Ռեմա եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն են կարդում և վերլուծում, իսկ դուք, որ այցելում եք գիշերային ակումբներ և ավելի վատ տեղեր, բամբասում հոգևոր հայրերի,  «տերտերների» մասին և ամեն քայլափոխին մեղք եք գործում, դուք աղանդավոր չե՞ք, թե ձեզ քավության նոխազներ և ազգի թշնամիներ են պետք:

Ես ոչ մի աղանդավորական գործունեություն չեմ ծավալում, եթե իմ ընկերներից որևէ մեկը կարող է աչքերիս նայելով ասել, որ իմ մեջ աղանդավորական որևէ բան է նկատել, ուրեմն, այո, ես իրոք աղանդավոր եմ: Շատ կուզեի, որ այդ նույն հրահանգողները գոնե կես տոկոս իմ հավատքից ունենային: Եթե հավատքը մոմ վառելով ու եկեղեցի այցելելով է չափվում, ասեմ, որ ես դա անում եմ և Էջմիածին էլ եմ այցելում: Իսկ, թե էլ ուր եմ այցելում, որ ավելի լավ ճանաչեմ Աստծուն, դա իմ անձնական իրավունքն է և ոչ մեկին չի վերավերվում: Թող մեր Առաքելական եկեղեցին ոչ մեկ ինձնից շատ չսիրի ու  «դոշ» չտա: Իսկ լա՞վ է, որ ազգի կեսը հեթանոսությունից են խոսում և մեդիտացիաներ անում. ուրեմն իրենք աղանդավոր չեն, ես ե՞մ աղանդավոր: Գնացեք, ճանաչեք՝ որն է աղանդը, նոր ինձ աղանդավոր ասեք: Աղանդավորը Եհովայի վկաներն են, մունիստները և այլոք, ովքեր հերքում են սուրբ Երրորդությունը, իսկ Ռեմա եկեղեցին ընդունում է սուրբ Երրորդությունը և առաջացել է բողոքական ճյուղից: Առաքելական եկեղեցու կողմից տպված  «Մոլորեցնողները» գրքում նշված է, որ երեք հիմնական ուղղություն կա՝ ուղղափառ, կաթոլիկ և բողոքական, կրկնում եմ՝ բողոքական: Եվ դա աղանդ չի համարվում, ուրեմն ինձ աղանդավոր կոչողին ես կոչում եմ կիսագրագետ...

Լիլի Էլբակյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more