▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարեն Ավանեսյանը մեր օրերի Թեհլերյանն է». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Ալիևի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը ծանր մանկություն է ունեցել, շատ վաղ տարիքում մայրը մահացել է, դպրոցում վատ է սովորել, բայց հետագայում երկու համալսարան է ավարտել կարմիր դիպլոմներով, ազատ տիրապետել է մի քանի լեզվի, չափազանց զարգացած է եղել, բայց ինքնամփոփ ու քիչ շփվող, ինչի համար շատերը տարօրինակ ու ծալապակաս են համարել։
Բնավորությամբ անզիջում է եղել ու երբեք որևէ մեկի թելով չի թելվել։
Կարեն Ալբերտի Ավանեսյանին, ցավոք, չենք կարող օգնել, ինչպես Բաքվում հայտնված բոլոր հայ պատանդներին, բայց պետք է նրան հարգենք և չվատաբանենք, ինչպես երեկ շատերը արդեն սկսել էին։
Կարենը, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more