Դերասան Կարեն Ասլանյանը առաջին անգամ հրապարակել է լուսանկար իր փոքրիկի հետ։
Մարտի 8-ին դերասանը սոցիալական հարթակում կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որտեղ նա պատկերված է կնոջ և իրենց նորածին երեխայի հետ։ Լուսանկարը շատ արագ գրավել է հետևորդների ուշադրությունը և արժանացել բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների։
Հիշեցնենք, որ զույգի փոքրիկը լույս աշխարհ է եկել այս տարվա հունվարին։ Սա առաջին դեպքն է, երբ դերասանը հանրությանը ցույց է տալիս իր երեխային՝ կիսվելով ընտանեկան այս ուրախ ու կարևոր պահով։
Դիտեք նաև՝
***


