▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում ինքնասպանության փորձ է արվել

Այսօր՝ սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան, կառավարությունում անվտանգության աշխատակիցներից մեկն ինքնասպանության փորձ է արել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Asekose.am-ը փորձեց մանրամասներ պարզել ինքնասպանության փորձ կատարած անձի առողջական վիճակի մասին: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժողն իրենց մոտ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքով, և այժմ նրան վիրահատում են:

Այս պահի դրությամբ դեպքի հետ կապված այլ մանրամասներ հիվանդանոցից դեռ չկարողացան ներկայացնել:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more