▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում այժմ զբաղված են ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով. «Հրապարակ»

«Կառավարությունում  այժմ զբաղված են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով։ Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ։ Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաև պետգույքի վարչությունը և կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը։ Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, և դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more