▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց գումարտակում հղիներին ստիպում են զրահաբաճկոնով վազել․․․ՊՆ-ն արձագանքել է հրապարակմանը

Պայմանագրային զինծառայողը ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, հայտնում են ՊՆ–ից։

Նշել են, որ սրանով արձագանքում են Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի` ԶԼՄ հարցումներին։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին կին զինծառայողը պատմել էր, որ վերադասը իրենց հետ շատ վատ է վարվում, հղիներին ստիպում են զրահաբաճկոնով վազել, իսկ ռազմական ոստիկանությունը ոչինչ չի անում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more