▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալիֆորնիայում ձերբակալվել են «Մազերատի Մայք»-ն ու ևս մի քանի հայեր՝ թմրանյութերի տարածման համար

Կալիֆորնիայում ձերբակալվել են 12 անձինք, այդ թվում՝ հայեր, թմրանյութերի տարածման համար։

Ըստ  LA Times-ի, նրանք մոտ 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սեւ շուկայում եւ մի շարք կլինիկաներում։

Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաեւ դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։

Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների եւ համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more