▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրեքի 33 –րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական: 

«Քաղաքացիական ծառայության մասին»ՀՀ Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436 – Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ»ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2013 թ. հուլիսի 13-ի գրությունը` ՀՀ ՎՊ նախագահը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից: 

ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

ՀՀ Վերահսկիչ Պալատ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more