▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա պարզ իրողություն. Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։ Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։ Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։

Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։

Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։

Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more