▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք. Կարեն Ավագյանը` ԲՀԿ-ին

«Բարգավաճ Հայաստանը» հայտ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում։ Տեղական ինքնակառավարման ԲՀԿ-ական ձեռագրին ծանոթանալու համար բավական է այցելել Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաք։ Երկար տարիներ այս քաղաքը ղեկավարում են ԲՀԿ-ականները։ Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։ Քաղաքի ու ժողովրդի մասին մտածող էիք, Աբովյանում ձեզ ինքնադրսևորեիք, դրա հնարավորությունը ունեիք։
Երևանը մեծ ծրագրերի քաղաք է, դրանք իրականացնելու ներուժ ԲՀԿ-ում հաստատ չկա։
Հ. Գ.- Չէր խանգարի, որ Տիգրան Ուրիխանյանն ուսումնասիրեր նախևառաջ Աբովյանի բյուջեն ու թվային տվյալներ բերեր այնտեղից։

ՀՀԿ Երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more