|
ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է կուսակցության գլխավոր շտաբի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ընտրությունները սկսելուն պես արդեն արձանագրվում են տարաբնույթ կոպիտ խախտումներ։
ԴՕԿ Կուսակցության արագ արձագանքման խմբերը տեղեկություններ են ստացել և արձանագրում են, որ՝
դրսից ընտրական տեղամասեր են բերվում քվեաթերթիկներ,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ընտրական տեղամասերից բացի հայտնաբերվել է չգրանցված ընտրական տեղամաս, իսկ խախտման մասին բարձրաձայնած անձի ազատությունը, ըստ նախնական տեղեկությունների, սահմանափակվել է տվյալ համայնքի ղեկավարի կողմից,
ԴՕԿ Կուսակցության անվան տակ փորձ է արվել տեղամասերում «դեսանտ իջեցնել» այլ կուսակցության վստահված անձանց՝ ներկայացնելով նրանց որպես ԴՕԿ Կուսակցության ներկայացուցիչներ։
Մանրամասները ճշտվում են։ ԴՕԿ Կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, խստորեն զգուշացնում է. չի՛ թույլատրվելու գողանալ ընտրողի ձայնը։
Բոլոր նրանք, ովքեր կփորձեն կեղծել ընտրական գործընթացը, խախտել ժողովրդի կամքը կամ ապօրինի ազդեցություն գործադրել քվեարկության արդյունքների վրա, օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են առավելագույն խիստ պատասխանատվության։
ԴՕԿ Կուսակցությունը գործելու է օրենքի ուժով, օրինական դիմադրության իրավունքով և առավելագույն հետևողականությամբ։
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, վստահված անձանց և դիտորդներին՝ ընտրական խախտման ականատես լինելու դեպքում անհապաղ կազմել արձանագրություն կամ խախտումը փաստող տեսանյութ ուղարկել 094 40 90 96 հեռախոսահամարին՝ պարտադիր նշելով ընտրական տեղամասի համարը, հասցեն և խախտման ժամանակը։
Ժողովրդի ձայնն այլևս չի գողացվելու։
Այդ ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու հրապարակային, կնոջ, քրոջ, երեխայի աչքի առաջ»։
|