▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի․․․ Նոր կադրեր Գյումրիից

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են  Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում նշված է․ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

***

Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի. Արամ Վարդևանյանը` Գյումրիում կատարվողի մասին

«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ»,–գրել է փաստաբանը: 

Նշել է, եթե որևէ մեկը գիտի եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: 

***

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կոչը՝ ուղղված գյումրեցիներին․ «Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։
Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։
Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»։

***

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, իր առանձնասենյակում մեկուսացված է,-հայտնել է Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։

«Այս պահին իրավապահները համայնքապետարանի շենքում են, Ղուկասյանն իր աշխատասենյակում նստած է, շտապօգնության մեքենա գնաց այնտեղ, աշխատակիցներից մեկն է վատացել։ Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ, որոնց արգելում են մուտք գործել համայնքապետարան»,–ասաց նա։ 

Գյումրիի համայնքապետարանի շենքի մոտ է նաև այն ավտոբուսը, որով, սովորաբար, տանում են ձերբակալվածներին։

Դիտեք նաև՝

***

***

ԱԱԾ հատուկջոկատայինները դեռևս Գյումրու քաղաքապետարանում են։ Ըստ լուրերի՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, սակայն նա դեռ շենքում է։ Լարված իրավիճակ է թե՛ քաղաքապետարանի ներսում, թե՛ շենքի դիմաց։ Դրսում մեծ թվով ոստիկաններ են։
Քաղաքապետարանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ լսվում է աշխատակիցներից մեկի խոսքը․ «Եկել են քաղաքապետին տանելու։ Ամբողջ քաղաքը ոտքի հանե՛ք, հավաքվեք հրապարակում, Ղուկասյանին տանում են»։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more