Վերջին օրերին իրավիճակը լարված էր ինչպես ռազմական այնպես էլ դիվանագիտական դաշտում, որի ընթացքում շատ հակասական և անգամ իրարամերժ իրադարձություններ եղան: Սկսենք սթափ գլխով վերլուծեել փուլ առ փուլ:
1. Նախ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսվեց պատերազմ: Ադրբեջանի Հանրապետությունը ի վերջո կամք գտավ իր մեջ սկսել լայնածավալ ռազմական գործողություններ: Որո՞նք էին դրդապատճառները:
Նախ այն, որ երկրում սկսվել էին հակաիշխանական լայնածավալ հուզումներ, նավթի գները մոտ 35 դոլորավ ընկել էին, իսկ սեփական դրամական միջոց՝ մանաթը, գրեթե 2 անգամ արժեզրկվել էր: Այս ֆոնին ավելանում է նաև Ադրբեջանի Հանրապետության հովհանավոր՝ Թուրքիայի, անմիջական դերը: Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին ամիսներին բազմիցս արտահայտեց այն միտքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ամբողջ աշխարհն անտարբեր է Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ: Անգամ ուղղակի մեղադրանքներ էր հնչեցնում, որ ոչ մեկդ ուշադրություն չի դարձնում կոնֆլիկտի աճող սրմանը: Սա մեսիջ էր Ալիևին, որ ինչ էլ անես մարսելու ես, իսկ ես մեջքիդ կանգնած եմ: 2016 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում Ադրբեջանաթուրքական 5 հանդիպումները սրա մասին են վկայում, որում թուրքերը հստակ ցուցումներ էին տալիս իրենց փոքր եղբայրներին կատարվելիք գործողությունների մեջ:
2. Սերժ Սարգսյանի գործողությունները իրավիճակը փրկելու համար կարելի է գնահատել գերազանց: ՀՀ նախագահը ԱՄՆ-ից Հայատան վերադառնալուն պես կարգադրեց ռազմական փոխօգնության պայմանագիր կազմել ԼՂՀ-ի հետ, վերջինիս ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այնուհետև հավաքեց ԵԱՀԿ երկների հայաստանյան ներկայացուցիչներին և բացատրեց, որ պաշտոնապես կճանաչի ԼՂՀ անկախությունը և վերոնշյալ պայմանագրի հիման վրա պատերազմ կհայտարարի Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ հետևանքների մասին թող մտածեն նրանք:
իսկ ի՞նչ է դա նշանակում: Այսպես Հայաստանի Հանրապետության պաշտոնապես պատերազմի մեջ մտնելը նշանակում է՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ ռազմական դաշինքի բոլոր երկրները պարտավորվում են իրենց ամբողջ ռազմական ներուժով պատերազմի մեջ մտնել ի օգուտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունների ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության: Այստեղ կարևոր է նաև Իրանի Իսլամական Հանրապետության դերը, որը լինելով հարևան, ինչպես նաև տարածաշրջանում գերտերության հավակնորդ երկիր, որը ներքին զանազան խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների հետ, միանշանակ ներքաշվելու է այս պատերազմի մեջ: Սա մի կողմն էր, իսկ հիմա մյուս կողմը: Ադրբեջանի Հանրապետությանն օգնության է հասնում «մեծ եղբայր» Թուրքիան: Իսկ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է և Փոքր Ասիայում ու, առհասրակ, Հին Մայրցամաքում ամենամեծ զինված ուժերն ունի ՆԱՏՕ անդամ երկների շարքում: Թուրքիայի պատերազմին մասնակից դառնալուն պես այս պատերազմի մասնակից են դառնում ՆԱՏՕ անդամ երկները՝ ԱՄՆ-ի և առաջադեմ Եվրոպական երկրների գլխավորությամբ՝ իրենց ռազմական ամբողջ ներուժով: Սա բնականաբար բերում է Թուրքիայում քրդերի ակտիվացմանը ընդդեմ Թուրքիայի՝ Քրդստանի ստեղծման մղումով: Հաշվի առնենք նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Եվ այսպես ստացվում է Երրորդ Համաշխարհային պատերազմը Մերձավոր Արելքից՝ Եգիպտոսից մինչև Հարավային Կովկաս: Սակայն այսքանով չենք սահմանափակվում: Սա իր հերթին ներքին խարխլումներ կառաջացնեն ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Եվրոմիության երկներում: Չմոռանանք, որ նշված վայրերում ապրում են մուսուլմանական ահռելի բնակչություն, որոնց մի ստվար հատված ամենայան հավանականությամբ կանցնեն պատերազմող կողմերից հակառակորդ մեկի ճամբար և թիկունքում լուրջ աղետներ կառաջացնեն:
Այպիսով Սերժ Սարգսյանը հիշեցրեց այս ռումբի մասին, որից հետո անմիջապես պետք է հետևեր ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը և չհայտարարված պատերազմը ավարտվեր, ինչը և եղավ:
3. Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային գերտերության գործողությունները:
Նախ Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը: Միանգամից գնում է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, դրանով իսկ Թուրքիային մեսիջ ուղարկում, որ մենք գիտենք ինչ է եղել և քեզ դեռ ցույց կտանք քո տեղը: Ապա տեղեկացնում, որ ՀՀ մատակարարվող գազի գինը 15 դոլլարով նվազեցնում է, և գլխավորը՝ հայտարարում, որ պետք է անհպաղ դադարեցվի սահմանային ցանկացած ոտնձգություն, քանի որ դրանք անընդունելի են: Հայաստանը Ռուսատանի ռազմավարական դաշնակիցն է, և իրենք թույլ չեն տա, որ Հայաստանի Հանրապետության վրա ռազմական ագրեսիա լինի: Եվ այստեղից վերջինս ուղևորվում է Բաքու՝ ադրբեջնական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Այնտեղ հայտարարում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դարավոր բարեկամական և ստրատեգիական հարաբերություններ են և նրանք ամեն ինչ անելու են, որ այդ ավանդույթները շարունակվեն: Ելնելով պատմական իրողություններից, թվում է թե Ռուսաստանի վրաչապետը պատմությունից անգրագետ է և չի հասկանում թէ ինչ է ասում: Սակայն սա դիվանագիտություն է, և այստեղ տվյալ պահին հաճելի խոսքեր շռայլելն է, ոչ թե գործողությունների բուն էությունը՝ բացահայտելը:
Վերադռանանք մեկ քայլ հետ: Այն պահին, դեռ, երբ Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում, այդ պահին Բաքվում տեղի էր ունենում ռուս-իրանաադրբեջանական եռակողմ հանդիպում՝ երկների արտատքին գործերի նախարարների մակարդակով, տնտեսական ոլորտին վերաբերվող: Այդ օրը քննարկվեց և որոշվեց կյանքի կոչել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և երկաթուղղու շինարարության հարցը, որը կկապի Իրանը Ռուսատանին Ադրբեջանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանի Հանրապետությանը: Եվ որպես դիվիդենտ՝ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելով, Ադրբեջանն այստեղ շահեց նաև ռուսական կապիտալի ներդրում՝ այսինքն այդ ենթակաուցվածքի կառուցման մի մասը պետք է կատարվի ռուսական գումարներով: Խոսքը վերաբերվում Ադրբեջանի տարածքով մոտ 500 կմ երկարություն ունեցող ճանապարհի մասին:
Սրանից հետո տեղի է ունենում ՌԴ պաշտպանության և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում առ այն, որ ռուսները համապատասխան ադրբեջանցի մասնագետներ կպատրաստեն, որպեսի նրանք կարողանան լիարժեք օգտագործել ռուսական այն զինատեսակները, որոնք ադրբեջանական զինանոցում առկա են՝ մասնավորապես խոսքը գնում է Ս-300 զենիթահռթիռային և Սմերչ հարձակվողական կայանքների մասին: Ինչպես նաև նախկինի պես Ռուսաստանը կրկին զենք և ռազմական տեխնիկա կվաճառի Ադրբեջանի Հանրապետությանը:
Փաստորեն Ռուսաստանը մաքսիմալ օգուտներ քաղեց այս իրավիճակից: Երկու կողմին միառժամանակ թվացյալ պախարակելով և այնուհետև սիրաշահելով: Եվ սա պետք է այսպես էլ լիներ, քանի որ ՌԴ չի կարող հրաժարվել Ադրբեջանի Հանրապետությունից և բացահայտ հակաադրբեջանական քաղաքականություն վարել, անկախ նրանից դա ցանակնում է, թե ոչ:
4. Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրասիացի և ԱՄՆ համանախագահներին և նրանց երկներին, ապա ամեն ինչ ակնհայտ է: Այս անգամ էլ նրանք ստացան իրենց հասանելիք բաժինը և կրկին ոչինչ չասող, բայց խիստ կոչեր անելով հեռացան, ինչպես որ միշտ եղել է:
5. Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցը, թվացյալ խեղճ ու կրակ ներկայանալը, Ռուսատանից նեղացած ներկայանալը ևս դիվանագիտան քայլ էր: Հիմա նպատակահարմար չեմ գտնում պարզաբանում տալ, բայց դա պետք էր որոշակի դիվիդետներ շահելու համար:
6. Ինչու՞ այսպես եղավ: Ռուսաստանը այստեղ բացահայտ չէր կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղին անգամ եթե շատ ուզեր: Այստեղ կարևոր հանգամանք է այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ չէր գտնվում, ուստի Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրնեի ռազմական օգնության մասին խոսք լինել չի կարող: Չմոռանանք, որ Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ԱՊՀ անդամ երկիր: Իսկ այս կառույցի ներսում անդամ երկները երկկողմանի և բազմակողմանի մի շարք պայմանավորավծություններ, պարտավորություններ և պայմանագրեր ունեն: Հենց այս եզրույթների հիման վրա է, որ Ռուսաստանը զենք և ռազմական տեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Իսկ այն պատրանքը, որ Հայաստանի Հանրապետության համար Ռուսաստանի Դաշնությեւնը ռազմավարական և դաշնակից երկիր է և դրանից ելնեով ՌԴ –ն պետք է զենք չվաճառի Ադրբեջանի Հանրապետությանը սխալ է: Սա ՌԴ-ին թույլ է տալիս հավելյալ արտոնություններ Ադրբեջանի Հանրապետության վրա ազդելու համար, ինչպես նաև ապահովում է ֆինանսական հոսք երկրի բյուջե: Սակայն չմոռանալով իր ռազմավարական դաշնակցի մասին Ռուսաստանը Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրում է նույն ու դրանցից պաշտպանվելու զինատեսակները, որը կրկին ֆինանսական մուտք է երկրի բյուջե: Այսպիսով ե՛վ Հայաստանին, ե՛վ Ադրբեջանի Հանրապետությանը պահելով մեկ թելի վրա, հաջողությամբ իրացնում է իր շահերը: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ սա իրողություն է և Եվրոպան չի կարող այստեղ ոչինչ փոխել: Նույն իրավիճակն էր նաև 100 տարի առաջ: Այն ժամանակ էլ Եվրոպայից եկող զուռնայի ձայնը քաղցր էր, բայց վերջում եվրոպացիները հայերին թողեցին բախտի քմահաճույքին և տեղի ունեցավ այն ինչ ունեցավ 1905-ից մինչև 1920 թվակնները: Այնպես որ պետք է համախմբել, բարգավաճել, թվաքանակով շատանալ և ըստ անհրաժեշտ պահի լինել համապատասխան ճամբարում, քանի որ հավերժ թշնամիներ և բարեկամներ չեն լինում, միայն հավերժ շահեր են լինում:
Ժողովուրդը պետք է իմանա ճիշտը և մոլորության մեջ չընկնի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


