▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովո՛ւրդ, ձեզնից թաքուն դիրք են հանձնել, լսե՛ք կամավորի խոսքը»․ Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ժողովո՛ւրդ, ձեզնից թաքուն դիրք են հանձնում, լսե՛ք այս կամավորի խոսքը։
Այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»:

«Էս ամսվա 8-ին եմ դուրս եկել, մեզ ասեցին՝ Ջերմուկի էդ դիրքից զինամթերքը պետք է հանեք, հանել ենք, էդ դիրքը տվեցին թուրքին»,- նշվում է հրապարակված տեսանյութում։

***

Թարմացում․ ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ էր տարածել, որտեղ անհայտ անձը հայտնել է, թե 44-օրյա պատերազմի մասնակից է, անցյալ ամիս եղել է Ջերմուկում, և իրենց ասել են, թե դիրք պետք է հանձնեն. «Մայիսի 8-ին դիրքը տվեցին թուրքին»։

***

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ա.Ա.-ն մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.-ի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:

Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more