▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուդ Լոուն նոր ֆիլմում կմարմնավորի Վլադիմիր Պուտինին

Դերասան Ջուդ Լոուն կմարմնավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Կրեմլի կախարդը» գեղարվեստական ​​գրքի էկրանավորման մեջ։ Այս մասին գրում է Deadline-ը, փոխանցում են ռուսական ԶԼՄ–ները։

Ֆիլմի ռեժիսորը Օլիվիե Ասայասն է։ Նա հայտնի է «Իրմա Վեպ», «Կարլոս» և «Անձնական գնորդ» նախագծերում իր աշխատանքով:

Ֆիլմի սյուժեն կենտրոնանում է քաղաքական ստրատեգ Վադիմ Բարանովի վրա, որին մարմնավորում է Փոլ Դանոն։ Նրա կերպարը կդառնա 1990-ականների Ռուսաստանի ապագա նախագահի խորհրդականը։

Ֆիլմի թողարկման ժամկետը դեռ հստակեցված չէ։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more