Եթե խաղաղությունը պահվում է միայն կոնկրետ անձանց (հատկապես թույլ և անկայուն) գոյությամբ՝ դա խաղաղություն չէ, դա ժամանակավոր դադար է, որը ցանկացած պահի կարող է փլվել, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։
Նա նշել է, որ մեզ պետք է ոչ թե թույլ և հարաբերական խաղաղություն, այլ՝ ուժեղ, անշրջելի և ինստիտուցիոնալ խաղաղություն, որը կգործի անկախ իշխանափոխություններից, քաղաքական ցնցումներից և արտաքին ճնշումներից։
«Խաղաղությունը պետք է ամրագրվի ուժեղ դիվանագիտությամբ, պետական հստակ կամքով և միջազգային իրավական ուժ ունեցող փաստաթղթերով։
Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն։
Ժամանակն է հրաժարվել պատրանքներից, թուլությունից, վախերից և կառուցել ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»,- հավելել է Դանիելյանը։


