Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
***
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են» գրառմամբ։ Տեսանյութում անդարդառնալով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն խոսքին, թե՝ «այն մարդիկ, ովքեր վախենում են, որ իրենց ձայնագրում են, ուրեմն մի տեղ մի բան անում են չէ՞», մասնավորապես ասում է․ «Իշխող ուժի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն ուղիղ հաստատում է, որ այո, իշխող ուժի հրամանով տեղի է ունենում քաղաքացիների գաղտնալսում, երևի նաև հետևում են քաղաքացիներից շատերին։ Իշխանության ներկայացուցիչը ոչ միայն չի հերքում նման պրակտիկայի առկայությունը՝ ավելին, արդարացնում է այդպիսի գործելաոճը, ուղիղ համարյա հայտարարելով, որ լավ ենք անում՝ հետևում ենք, ի՞նչ խնդիր կա, եթե սխալ բան չեք արել, ինչո՞ւ եք վախենում։ Հիշեցնեմ, որ նման գործելաոճն ուղիղ հակասում է ՀՀ օրենքներին» |


